Բելգիական Նամյուրի իշխանություններն արգելել են թուրքական «Գորշ քայլերի» միջոցառումը

Բելգիական Նամյուրի իշխանություններն արգելել են թուրքական «Գորշ քայլերի» միջոցառումը

PanARMENIAN.Net - Բելգիական Նամյուր քաղաքի իշխանություններն արգելել են թուրք ազգայնամոլների միջոցառումը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Ազգայնական շարժման կուսակցությունը, որը 1969-ին ստեղծել է «Գորշ գայլեր» խումբը, թուրք ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բախչելիի ղեկավարությամբ պլանավորել է մայիսի 20-ին կազմակերպել գիտաժողով: Քաղաքի վրդովված հայ համայնքը տեղեկացրել է Նամյուրի քաղաքապետ Մաքսիմ Պրևոյին, ով անհապաղ տեղեկատվությունը հանձնել է Ցուցահանդեսային կենտրոն, որտեղ պետք է կայանար «Գորշ գայլերի» միջոցառումը: Համատեղ ջանքերի արդյունքում միջոցառումը չի կայացել նրա ռասիստական ուղղվածության պատճատով:

Միջոցառման կազմակերպիչը՝ Belçika Federasyon Türk-ը, որը մասնաճյուղ է , որոշել է դատարան դիմել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---