Սոնա Այվազյան. iDitord-ի գրանցած խախտումները ոստիկանությանը գրեթե չեն հետաքրքրում

PanARMENIAN.Net - iDitord-ի գրանցած խախտումներից երկուսի հիման վրա ոստիկանությունը վարույթ է սկսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ, iDitord համացանցային հարթակի համակարգող Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը հավելեց նաև, որ բացած վարույթների հստակ քանակը չգիտի, բայց անձամբ ինքը ոստիկանության կայքում երկուսն է տեսել: Ւսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն, iDitord.org հարթակի համակարգող Սոնա Այվազյանն էլ կարծիք հայտնեց, որ ոստիկանության հետաքրքրվածությունն ընտրախախտումների հարցում այդքան էլ մեծ չէ:

«Վանաձորի ՀՀԿ շտաբում ընտրակաշառք բաժանելու ահազանգ էինք ստացել: Հայտնեցիքն ոստիկանությանն` այդ պահին նրանք ոչինչ չձեռնարկեցին: Այսօր միայն իմացանք, որ նրանց ներկայացուցիչները գնում են Վանաձոր` պարզաբանում ստանալու», - իր խոսքում նշեց մասնագետը:

Սամվել Մարտիրոսյանը գործընկերուհու հետ համամիտ էր: Փորձագետները հավելեցին, որ ի տարբերություն ոստիկանության` պատշաճ հետաքրքրվածություն էր ցուցաբերում պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել են յուրաքանչյուր ահազանգով, հարցրել են, թե որտեղ է գրանցվել խախտումը և գնացել հետքերով», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---