10 մայիսի 2012 - 14:16 AMT
Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ կմասնակցեն թուրք մասնագետներ

Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ մասնակցելու են Թուրքիայից ժամանած մասնագետներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ Արման Անտոնյանը, թուրք գործարարներների հետ նրանք կփորձեն համատեղ ծրագրեր և նախագծեր իրականացնել:

Այս անգամ միջոցառումը տեղի է ունենալու մեկ օր, սակայն կազմակերպիչների խոսքով հետագայում այն մեկ շաբաթ կտևի:

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հին հայկական նկարազարդումների հիման վրա վերականգնած հայկական տարազներ:

Շաբաթվա բացումը տեղի է ունենալու մայիսի 25-ին, կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում: Նույն օրը տեղի է ունանլու նաև նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ:

Երևանյան նորաձևության շաբաթն առաջին անգամ տեղի է ունեցել 2000 թ., երբ նոր էին ձևավորվում բռենդային խանութները:

Մի քանի տարի անց այն տեղափոխվեց Մոսկվա: Մի քանի տարի դադարից հետո այն նորից վերադարձել է Հայաստան, և կկազմակերպվի գարուն-աշուն պարբերությամբ: