«Իմ Հայաստան» փառատոնին արդեն ներկայացվել է մասնակցության 89 հայտ` 19 երկրից

PanARMENIAN.Net - «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ներկայացվել է մասնակցության 89 հայտ` 19 երկրից: Հայտ է ներկայացրել 27 պարախումբ, 8 երգչախումբ: Սփյուռքի հայ դուդուկահարները ներկայացրել են 5, անհատ կատարողները` 46 հայտ:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, մայիսին կհաստատվի փառատոնի հետագա միջոցառումների ծրագիրը:

Պարարվեստի օրերը կայանալու են հունիսի 25-ից հուլիսի 15-ը, ելույթ կունենան «Արին» (Լիբանան), Հալեպի Թեքեյան մշակութային Միության «Միրաք», «Ունո» պատանեկան պարախմբերը (Սիրիա), «Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ» (ԱՄՆ), «Էրեբունի» (Կանադա), «Վաչյան» և «Ջավախք» պարախմբերը Վրաստանից, «Հայասա» և «Արմավիր» խմբերը` Ռուսաստանի Դաշնությունից և այլն:

Խմբերգային արվեստի օրերի շրջանակներում` հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը ելույթ կունենան` «Լույս» երգչախումբը (Ռուսաստանի Դաշնություն), Հայարտուն կենտրոնի «Ներսես Շնորհալի» (Վրաստան), Կահիրեի Ազգային Առաջնորդարանի «Արաքս» (Եգիպտոս) և այլ երգչախմբեր:

Հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ելույթներով հանդես կգան տարբեր ժանրերի անհատ կատարողներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլն: Անհատ կատարողների ընտրությունը կատարելու է փառատոնի գեղարվեստական խորհուրդը:

Սեպտեմբերի 6-ին կսկսվի Դուդուկի համահայկական փառատոնը, որի ընթացքում` ելույթ կունենան անվանի դուդուկահարներ Արգենտինայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և այլն: Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 4-6-ը` Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---