10 մայիսի 2012 - 15:32 AMT
«ՀայՌուսգազարդը» 2012-ի I եռամսյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը

I եռամսյակի արդյունքներով «ՀայՌուսգազարդը» գլխավորել է Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցուվակը և 11 մլրդ 936 մլն 123 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել:

Համաձայն ՀՀ կառավարությանը կից ՊԵԿ-ի տվյալների, ցուցակում երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային լոմբինատը» (5 մլրդ 230 մլն 909 հազ) և «Ալեքս-Գրիգը» (3 մլրդ 919 մլն 966 հազ.):

Խոշորագուն հարկատուների տասնյակում են նաև բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմը» (VivaCell-MTS առևտրային ապրանքանիշ)` 2.74 մլրդ դրամ, ինչպես նաև բենզին ներմուծող «Ֆլեշ» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները, որոնք պետբյուջ են մուծել համապատասխանաբար 2.4 և 2.3 մլրդ դրամ, ապա հետևում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամ:

8-րդ հորիզոնականում է «ԱրմենՏելը» (Beeline առևտրային ապրանքանիշ)` 2.05 մլրդ դրամ, ապա «Հայաստանի Էլցանցերը»` 1.8 մլրդ, իսկ տասնյակը եզրափակում է «Գրանդ Տոբակոն»` 1.7 մլրդ դրամով: 2012-ի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուներ պետբյուջե են վճարել 14.8 մլրդ դրամ կամ նախորդ տարվա համեմատ 14 տոկոսով ավել;