10 մայիսի 2012 - 15:33 AMT
7-8 անհայտ անձինք վիճել են կարաոկե ակումբի տնօրենի հետ ու կրակել նրա «Մերսեդեսի» վրա

Մայիսի 9-ին՝ ժամը 23.45-ին, ոմն Ալիկից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: