10 մայիսի 2012 - 16:54 AMT
Fitch: Sukhoi SuperJet-100-ի կործանումն Ինդոնեզիայում բացասաբար չի անդրադառնա ՍՔԻ վարկանիշի վրա

Ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի կործանումը, որը ցուցադրական թռիչք էր կատարում Ինդոնեզիա, կարճաժամկետ հեռանկարում կարող է անդրադառնալ այդ ինքնաթիռների պատվերների վրա, գտնում է միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը:

Մինչդեռ վթարը չի անդրադառնա «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ վարկային վարկանիշի վրա, ասվում է Fitch հաղորդագրության մեջ: