10 մայիսի 2012 - 17:00 AMT
Մայիսի 11-ին կջրազրկվեն Դավթաշենի որոշ զանգվածներ

«Երևան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից հայտնւոմ են, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 11-ին ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: