10 մայիսի 2012 - 18:11 AMT
Քոֆի Աննան. Սիրիայում բռնությունը պետք է դադարեցվի

Սիրիական կարգավորման հարցով ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը դատապարտել է Սիրիայի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունները, կոչ անելով դադարեցնել այդ «նողկալի գործողությունները»: Այդ մասին ասվում է Աննանի հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Աննանը «կրկնել է հրադադարին միանալու մասին իր կոչերը հակամարտության բոլոր կողմերին»: «Ցանկացած գործողություն, որը հանգեցնում է լարվածության աճի և բարձրացնում բռնության մակարդակը, հակաարդյունավետ է բոլոր կողմերի շահերի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Դամասկոսի հարավում երկու ահաբեկչություններում մահացել են առնվազն 40 մարդ, ևս 170-ը վիրավորվել են: