10 մայիսի 2012 - 17:56 AMT
ԵՊՀ-ում վաղը տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» ֆոտոցուցահանդեսը

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում մայիսի 11-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԵՊՀ լրատվական ծառայությունից` Երևանի մի շարք բուհերում կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա նաև մրցույթի մրցանակակիրներին պատվոգրերի, շնորհակալագրերի և նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է «Մշակույթ» հասարակական կազմակերպության միամյակին:

Ցուցահանդեսը կբացվի Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողգործիքների անսամբլի (ղեկավարԱրա Գևորգյան) կատարմամբ:

ԵՊՀ-ում վաղը տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» ֆոտոցուցահանդեսը