10 մայիսի 2012 - 18:08 AMT
Պոլիտեխնիկը անվճար դասընթացներ է կազմակերպում դիմորդների համար

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) 2012թ. բակալավրի դիմորդների համար ընդունելության գործընթացին զուգահեռ, մինչև մայիսի 30-ը կազմակերպում է մաթեմատիկայի և ֆիզիկայի անվճար դասընթացներ: ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հայտնում են, որ դասընթացները վարում են ՀՊՃՀ Ֆիզիկայի և Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնների դասախոսները:

Խմբերում ընդգրկվելու համար դիմորդները կարող են դիմել ՀՊՃՀ Ընդունող հանձնաժողով: