10 մայիսի 2012 - 19:25 AMT
Արտո Թունջբոյաջյանը կդառնա «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրը

Համաշխարահային երաժշտակական մրցանակներ նվաճած Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը կմասնակցեն Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» նոր շոուին:

Մայիսի 17-ին էթնիկ ջազի սիրահարներին և գնահատողներին սպասվում է անակնկալ: Առաջին անգամ նրանք հնարավորություն կունենան Առաջին ալիքով տեսնել և լսել Արտոյի և նրա խմբի կենդանի կատարումը, որոնք ժամանելու են Մոսկվա մայիսի 19-ին Երաժշտության տանը միակ համերգով հանդես գալու համար:

Կազմակերպիչներն առայժմ չեն բացահայտում բոլոր գաղտնիքները, բայց խոստանում են զարմացնել հեռուստադիտողներին: