10 մայիսի 2012 - 20:01 AMT
Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ, չնայած արտաքին ճնշմանը

Ռուսաստանը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ, չնայած արտաքին ճնշմանը, հինգշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

«Կան մարդիկ, ովքեր ուզում են ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի մեր դիրքորոշումը փոխվի: Մենք չենք ենթարկվի այդ ճնշմանը»,- հայտնել է Լավրովը, որը ելույթ է ունեցել Պեկինում իր չինական պաշտոնակից Յան Ցզեչիի հետ բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ:

Նա չի բացառել նաև, որ Սիրիայում տեղ գտած պայթյունները կարող էին կազմակերպված լինել արտասահմանի մասնակցությամբ այդ մերձավորարևելյան երկրում իրադրությունն ապակայունացնելու համար: