ԱՄՆ-ը ծրագրում է սիրիացիներին 40 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն

ԱՄՆ-ը ծրագրում է սիրիացիներին 40 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը ծրագրում է Սիրիայում բռնկված բռնության ալիքից ստիպված հարևան երկրներ փախուստի դիմած բնակչությանը 40 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն:

Սիրիական փախստականների ճշգրիտ թիվը հայտնի չէ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` նրանց թիվը կազմում է 65 հազ. մարդ:

Մեկ այլ տվյալների համաձայն` այդ թիվը հասնում է 200 հազարի:

Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես էր եկել Սիրիայում վիրավորներին և փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---