7 հունիսի 2004 - 18:30 AMT
ՍԱՄԱՐԱՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԵՐԻՆ
Ռուսաստանի Սամարա քաղաքի ապրանքային շուկայի պայթյունը, որը հունիսի 4-ին տասը մարդու կյանք է խլել, տեղի է ունեցել առեւտրային տաղավարներից մեկում, որը պատկանում էր Հայաստանից ներգաղթած ընտանիքին: ՌԻԱ «Օրեանդայի» հաղորդագրության համաձայն, քննությունը պայթյունի մի քանի վարկած է ուսումնասիրում, որից գլխավորը սեփականության վերաբաժանման համար պայքարն է: