11 մայիսի 2012 - 11:00 AMT
Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը: Ելույթ ունենալով Խորասան Ռազավի գավառում՝ Իրանի նախագահն ասել է, որ պարսիկ ժողովուրդը չի նահանջի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր իրավունքից:

Իրանի ու «վեցնյակի» միջև միջուկային բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Ստամբուլում: Երկրորդ տուրը տեղի կունենա մայիսի 23-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:

Ահմադինեժադը հավելել էլ, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, սպառնում են Իրանի ժողովրդին ու մեկը մյուսի ետևից բանաձևեր են ընդունում Իրանի դեմ, սակայն նրանք պետք է իմանան, որ նրանց չի հաջողվի ձախողել Իրանի ժողովրդի գիտական ու տնտեսական առաջընթացը: