11 մայիսի 2012 - 11:37 AMT
Դոնեցկի «Մետալուրգն» իր ելույթները Ուկրաինայի առաջնությունում ավարտել է 7-րդ տեղում

Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, իր ելույթները Ուկրաինայի առաջնությունում ավարտել է 7-րդ տեղում:

Վերջին տուրում «Մետալուրգը» 1:2 հաշվով զիջեց «Իլյիչովցին» և 42 միավորով 7-րդ տեղում է:

Խաղից հետո Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ասել է, որ նրանք խաղի գնացին առանց էմոցիաների: «Մետալուրգի» հավաքը տեղի կունենա հունիսի 9-ին: Ակումբը 12-օրանոց 2 հավաք կանցկացնի Ավստրիայում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: