11 մայիսի 2012 - 16:12 AMT
Բրազիլիայի սպորտի նախարարը հրաժարվել է անդամակցել 2014-ի ֆուտբոլի ԱԱ-ի կազմկոմիտեին

Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն մերժել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հրավերը 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեի կազմի մեջ մտնելու վերաբերյալ:

Նախարարի խոսքով, կառավարությունը չպետք է միջամտի հանձնաժողովի աշխատանքին և նրա մասնակցությունը սահմանափակվելու է միայն օգնությամբ: 2014-ի ԱԱ-ի կազմկոմիտեի անդամ է սպորտի նախարարության գործադիր քարտուղար Լուիս Ֆերնանդեսը:

«Մեր կողմից ցանկացած միջամտություն բացառված է: Մեր ներկայացուցիչները ոչ մի դեպքում աշխատավարձ չեն ստանա կազմկոմիտեից, ուղևորություններ չեն կատարի և չեն ապրի հյուրանոցներում նրա հաշվին: Մեր նպատակը միայն օգնությունն է և աջակցությունը»,- Ռեբելոյի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն: