7 հունիսի 2004 - 23:41 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, միջոցառումները կազմակերպվում են Ֆրանսիայի «Ի պաշտպանություն Ղարաբաղի» Հայկական միության նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի աջակցությամբ: Այցի ընթացքում Արկադի Ղուկասյանը կլինի նաեւ Մարսելում եւ Նիցայում: Ակնկալվում է, որ ԼՂՀ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի հետ: Նախանշված են նաեւ հանդիպումներ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: