Լարիսա Ալավերդյան. Բացառում եմ «Ժառանգության» ու ՀՀԿ-ի դաշինքը

Լարիսա Ալավերդյան. Բացառում եմ «Ժառանգության» ու ՀՀԿ-ի դաշինքը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ չի տեսնում «Ժառանգությանը» ՀՀԿ-ի հետ դաշինքում, ավելին` բացառում է: Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ դաշինքին` Ալավերդյանն ասաց, որ եթե ինքը լիներ ԲՀԿ-ի փոխարեն, «չէր շտապի դաշինք կազմել»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նույնքան արդյունավետ կլինի «Ժառանգության» 5 ներկայացուցչի գործունեությունը 5-րդ գումարման ԱԺ-ում, քան 4-ում` յոթինը, Ալավերդյանն ասաց, որ «լավ կլինի, որ այս հինգ հոգին աշխատեն, ու ինչու ոչ` ավելի մեծ հաջողություններ արձանագրեն, քան մենք մեր ժամանակ»:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---