11 մայիսի 2012 - 16:34 AMT
Լ. Ջուլֆալակյան. Միլոնե Տրոֆի մրցաշարին կմասնակցեն Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հաղորդել է, որ ըմբիշները, որոնք օլիմպիական ուղեգրեր են նվաճել, արդեն սկսել են պատրաստվել խաղերին:

«Մայիսի 30-ին մենք կմեկնենք Իտալիա, որտեղ Միլոնե Տրոֆի միջազգային մրցաշարում հանդես կգան Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը: Օլիմպիադայից առաջ սա նրանց համար նախապատրաստական փուլ կլինի: Այդ ընթացքում Արթուր Ալեքսանյանը և Յուրի Պատրիկեևը պետք է պատրաստվեն անհատական ծրագրով»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ապա հունահռոմեական ոճի ըմբիշները Ղրիմում համատեղ հավաքներ կանցկացնեն Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի թիմերի հետ: Հայաստանի հավաքականը կվերադառնա հունիսի 20-ին և կշարունակի պատրաստվել Երևանում: