11 մայիսի 2012 - 18:11 AMT
Սպիտակ տունը ցնցվա՞ծ է այն հանգամանիքց, որ Պուտինը հրաժարվել է մասնակցել G8 գագաթաժողովին

ՌԴ նախագահ Պուտինի մայիսի 18-19-ին Քեմփ-Դևիդում «մեծ ությնակի» գագաթաժողովին մասնակցությունից հրաժարվելը ԱՄՆ Սպիտակ տան համար անսպասելի է եղել և շոկ է առաջացրել: Միաժամանակ Սպիտակ տանը հերքում են այդ տեղեկությունը, հայտարարելով, որ Օբաման Պուտինի` մասնակցությունից հրաժարվելուն, «ըմբռնումով» է մոտեցել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահը հույս ուներ ռուս գործընկերոջ հետ հանդիպել G8 գագաթաժողովում և այդ պատճառով անգամ մարտին այդ միջոցառումը Չիկագոյից Քեմփ-Դևիդ էր տեղափոխել:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը»` հղելով ամերիկյան վարչակազմին հարող աղբյուրին, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը հանձնարարավել է բացահայտել գագաթաժողովի մասնակցությունից հրաժարվելու իրական պատճառները: Պարբերականի թղթակցի տվյալներով, դեսպան Մայքլ Մաքֆոլը պետք է հիգշաբթի Սպիտակ տուն ուղարկեր բացատրական հեռագիր: