8 հունիսի 2004 - 20:27 AMT
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը գտնում է, որ մասնակիցների կազմով աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մրցաշարը չի զիջում Լինարեսում եւ Վեյկ-ան-Զեեում անցկացվողներից: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն, «աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մրցաշարին չի մասնակցի միայն Վլադիմիր Կրամնիկը»: Նշենք, որ մրցաշարը կանցկացվի Մոսկվայում հունիսի 9-15-ը` Հայաստանի եւ աշխարհի հավաքականների միջեւ: Հայաստանի թիմը կգլխավորի Գարրի Կասպարովը, իսկ աշխարհի հավաքականը` հնդկացի շախմատիստ Վիշվանաթան Անանդը: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 48 հազար դոլար, որից 36 հազարը կստանա հաղթող թիմը: