Չինաստանում կանցկացվի սեմինար` հայ բարձրաստիճան պաշտոնյաների համար

Չինաստանում կանցկացվի սեմինար` հայ բարձրաստիճան պաշտոնյաների համար

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ փոխնախարար Ս.Մանասարյանի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների ստորագրման և փոխանակման արարողությունը, հաղորդքում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այդ նամակներով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Չինաստանը Հայաստանի 25 բարձրաստիճան պետական ծառայողների համար Չինաստանում կկազմակերպվի «Տնտեսական զոնաների կառավարում» խորագրով հատուկ սեմինար, որի համար Չինաստանի կողմից Հայաստանին հատկացվող անհատույց օգնությունից կտրամադրվի մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար չինական յուան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---