2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս

2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս

PanARMENIAN.Net - 2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս` ՀՆԱ-ի 1 տոկոս աճի պայմաններում, ասվում է այսօր Եվրահանձնաժողովի կողմից արված կանխատեսման մեջ: Ընթացիկ տարվա մարտից սկսած` եվրագոտում գործազրկության մակարդակը մնում է նույն մակարդակում` 10.9 տոկոս: Սա Եվրագոտու պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է:

Միևնույն ժամանակ, եվրահանձնաժողովն ակնկալում է տնտեսական աճ` 2013-ին եվրագոտու 17 երկրներում այն պետք է կազմի 1.1 տոկոս, 27 երկրներում` 1.3 տոկոս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԵՄ հակաճգնաժամային ծրագրում ներառված Եվրագոտու երկրներից ամենածանր վիճակն Իսպանիայում է, որտեղ տնտեսական անկումը շարունակվում է պահպանվել 0.3 տոկոսի մակարդակում : Այս երկրի բյուջետային դեֆիցիտը կազմում է 6.3 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---