ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներից ամենաապահովը եւ ճամփորդելու համար ամենամատչելին Հայաստանն Է: Այս մասին գրում է բրիտանական «Օբսերվեր» թերթը` պատասխանելով իր ընթերցողների հարցերին, որոնք աշնանը պատրաստվում են ճամփորդության մեկնել Հայաստան, իսկ այնտեղից Բաքու` ներկա գտնվելու Ադրբեջան-Անգլիա ֆուտբոլի խաղին: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ընթերցողը հետաքրքրվել Է, թե Ադրբեջան մտնելիս խնդիր չի՞ առաջանա, եթե անձնագրում Հայաստանի վիզա լինի: Թերթի փորձագետները պատասխանել են, որ Հայաստանից գնացքով` Վրաստանի տարածքով հանգիստ հնարավոր Է մեկնել Ադրբեջան: «Խնդիր կառաջանա միայն մի դեպքում, եթե Բաքու գնալուց առաջ այցելեք Ղարաբաղ եւ ձեր անձնագրում լինի Ղարաբաղի վիզա»,-պարզաբանել են նրանք:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---