11 մայիսի 2012 - 19:35 AMT
Եվրոպացիների կեսից ավելին համաձայն չեն իրանական նավթը բոյկոտելու հետ

5 եվրոպական երկրներում իրականացաված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այդ երկրների բազմաթիվ քաղաքացիներ դեմ են իրանական նավթը բոյկոտելուն:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի և Լեհաստանի 2100 քաղաքացիներ մասնակցել են հեռախոսային հարցման, որն իրականացվել է գերմանական Մարշալ ինստիտուտի կողմից:

Հարցվածների 61 տոկոսը բացասաբար է պատասխանել «Համաձա՞յն են արդյոք իրանական նավթի ներկրման դադարեցման հետ» հարցին, 35 տոկոսը դրական է պատասխանել, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել, հաղորդում է Պրեսս-ՏՎ-ն:

Իրանական նավթի բոյկոտման հետ կապված պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Ի պատասխան դրան, Թեհրանը դադարեցրել է նավթ մատակարարել մի շարք եվրոպական երկրների: