8 հունիսի 2004 - 23:35 AMT
«ՏՐԻԱԴԱ ՍՏՈՒԴԻԱ» ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «PIXEL-2004» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Մայիսի 24-26-ը Մոսկվայում կայացած թվային տեխնոլոգիաների եւ համակարգչային արվեստի «PIXEL- 2004» փառատոնում հայկական «Տրիադա Ստուդիա» ընկերությունն արժանանացել է գլխավոր մրցանակի: Ինչպես տեղեկացրել է ընկերության տնօրեն Արա Աղամյանը, բացի այդ «Տրիադան» արժանացել է եւս մի շարք մրցանակների` «Հեռուստատեսային ձեւավորման լավագույն փաթեթ», «Եռաչափ անիմացիա», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում: Ընդհանուր առմամբ ստուդրան ներկայացրել էր 20 աշխատանք` Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ «Շողակաթ» հեռուստաալիքի եթերի ձեւավորում եւ գովազդ: Ա.Աղամյանի կարծիքով` ներկայիս հաջողությունը հիմնականում պայմանավորված է հայ մասնագետների մեծ ներուժով, նրանց ստեղծագործական խանդավառությամբ: Նշենք, որ փառատոնին մասնակցել են ԱՊՀ երկրներից 50 ընկերություն: Փառատոնը կազմակերպվել էր Ռուսաստանի մշակույթի եւ զանգվածային հեռահաղորդակցության նախարարության եւ «Տելեշոու» ընկերության կողմից: