Ադրբեջանցիները պահանջում են Իրանից «դադարել Հայաստանին աջակցել»

Ադրբեջանցիները պահանջում են Իրանից «դադարել Հայաստանին աջակցել»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև տեղի է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա: Ցուցարարները Իրանից պահանջում էին «դադարել Հայաստանին աջակցել»:

Դեսպանատան առջև հավաքվածները ձեռքներում պահում էին պաստառներ` ուղղված Իրանի կողմից վարվող քաղաքականությանը:

Ակցիային աջակցում էին «Իրելի» հասարակական միավորումը, AGAT կազմակերպությունը և այլ երիտասարդական կազմակերպությունների կողմից: Մեծ մասամաբ երիտասարդների մասնակցությամբ ակցիային ներկա է գտնվել մոտ 600 մարդ:

Դեսպանատան առջև հավաքված երիտասարադությունը կոչ է արել Իրանի ղեկավարությանը դադարել աջակցել Հայաստանին:

Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել նաև «Եվրատեսիլ-2012-ի» վերաբերյալ Իրանի կողմից արված արտահայտություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---