12 մայիսի 2012 - 14:35 AMT
Արմինե Սինաբյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում կմեկնարկի մայիսի 12-ին

Չինական Քինհուանգդաո քաղաքում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են օլիմպիական ուղեգրեր:

Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցեն երկու հայ բռնցքամարտիկներ՝ Արմինե Սինաբյանը (60կգ ք/կ) մայիսի 12-ին 1/32 եզրափակչում կհանդիպի Ջենիֆեր Միրանդա Մակուենդայի (Իսպանիա) հետ:

Իսկ Աշխեն Սիմոնյանը մայիսի 14-ին 1/16 եզրափակչում կմենամարտի հունգարացի Լյումինիտա Տուրչինի հետ: Եվրոպայի ներկայացուցիչներից վարկանիշեր կստանան երեք ուժեղագույն բռնցքամարտուհիներ յուրաքանչյուր քաշային կարգում, անկախ զբաղեցրած տեղից: