9 հունիսի 2004 - 19:39 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՆԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ԿԿԱՏԱՐԻ ՎՐԱՍՏԱՆ
Հունիսի 14-15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Թբիլիսի կատարելիք իր առաջին այցի ընթացքում Ալիեւը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր: Դա պատասխան այց է, նշում են ադրբեջանական աղբյուրները` հիշեցնելով, որ 2004 թվականի մարտին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Մ.Սահակաշվիլին: