12 մայիսի 2012 - 14:46 AMT
Իտալիայի Պավիա քաղաքում եռատոնին նվիրված խաչքար է տեղադրվել

Իտալիայի Պավիա քաղաքի պատմական Վիսկոնտեո ամրոցում խաչքար է տեղադրվել` նվիրված Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակին։

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, բացման արարողությանը ներկա էին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Պավիայի քաղաքային իշխանությունները և իտալահայ համայնքի ներկայացուցիչները:

ՀՀ դեսպանն իր խոսքում ասել է, որ հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը, քանի որ 14-րդ դարում կառուցված իտալական այդ ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից։

Կարապետյանը կարևորել է խաչքարի տեղադրման փաստը և անդրադարձել հայ ժողովրդի համար ունեցած եռատոնի խորհուրդին ու նշանակությանը։

«Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայ-իտալական բազմադարյա բարեկամությունը»,–ասել է նա։

Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծվել է Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները: