Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացավ ակումբի բաց մրցաշարը

Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացավ ակումբի բաց մրցաշարը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացավ ակումբի բաց մրցաշարը: Մրցաշարը վարկանշային էր, և մասնակիցները վաստակեցին միավորներ, որոնք հնարավորություն կտան նրանց ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում և միջազգային մրցաշարերում:

D դասում հանդես եկավ 5 անձնակազմ, որոնք հաղթահարեցին 80-95 սմ արգելքներ: 5 անձնակազմից 4-ը տարածությունն անցան առանց տուգանային միավորի և ստացան համապատասխան հավաստագրեր:

C կարգում` 95-105 սմ արգելք, որտեղ կարևոր էր նաև արագությունը, մասնակցեցին 7 նժույգ և 2 հեծյալ:

Երիտասարդ ձիերի պայքարում 66 վրկ արդյունքով առաջին տեղն զբաղեցրեց Սպրինտ նժույգը` Նիկոլայ Լոմովացկի հեծյալով:

Լոմովացկին, այս անգամ արդեն Սարինգյուլ նժույգով, առաջին հորիզոնականն զբաղեցրեց նաև չափահաս ձիերի պայքարում:

Նրանք արգելքեները հաղթահարեցին 52 վայրկյանում` առանց տուգանային միավորի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---