Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին12 մայիսի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին: Շնորհավորելով նրանց մայիսյան հաղթանակների ու հատկապես Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ` Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս փաստեց, որ հայերիս համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր երկիրն ու հողը, որի համար մենք մշտապես պատրաստ ենք ոտքի կանգնել ու նաև մեր կյանքի գնով պաշտպանել այն ցանկացած թշնամուց: Հենց դրա շնորհիվ է, որ մենք հաղթեցինք թշնամուն` հերթական անգամ ապացուցելով, որ հայի կամքի և միասնականության դեմ անզոր է ցանկացած զինատեսակ կամ զորք: Իսկ Շուշիի ազատագրումը, որն ըստ էության դարձավ Արցախյան պատերազմում հաղթանակների սկիզբը, ապացուցեց, որ հայ ռազմական մտքի և ոգու համար չկան անառիկ բարձունքներ: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Շուշիի ազատագրման հոբելյանի և մայիսյան հաղթանակների կապակցությամբ` վստահեցնում եմ, որ ձեր սխրանքը երբեք չի մոռացվի: Եվ ես` թե՛ որպես Երևանի քաղաքապետ, և թե՛ որպես Տարոն Մարգարյան անհատ, իմ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու եմ աջակցել ինչպես ձեզ, այնպես էլ մեր զոհված եղբայրների ընտանիքներին»: Ազատամարտիկների անունից շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար` Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողությունը մշակող և ղեկավարող լեգենդար Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը նշել է, որ քաղաքապետի նախաձեռնությունը հրաշալի առիթ էր մարտական ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու, կիսելու պատերազմի հետ կապված ուրախ ու տխուր հուշերը: «Հավատացեք, որ մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր չեն մոռանում հատկապես մեր զոհված ընկերներին, որոնց կյանքերի գնով նաև հնարավոր դարձավ մեր հաղթանակը: Հավերժ փառք նրանց», - նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |