2016թ. Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման վրա կծախսվի ավելի քան 20 մլրդ դոլար

2016թ. Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման վրա կծախսվի ավելի քան 20 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպման աշխատանքների ցուցակը կարող է կրճատվել:

Օլիմպիական բյուջեի կառավարման նախագահ Մարսիո Ֆորտեսի խոսքով` մոտ ժամանակներս կվերանայվի Օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքների ցանկը: Վերլուծությունից հետո սպասվում է «ավելորդ» պարտավորությունների կրճատում, որոնք կային Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական հայտում:

«Մենք կհրաժարվենք բոլոր ոչ էական աշխատանքներից, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում Օլիմպիական խաղերին»,- ասել է Ֆորտեսը: Ընդ որում նա ընդգծել է, որ Օլիմպիական խաղեր - 2016-ի բյուջեն կմնա նույնը և չի կրճատվի: Համաձայն պաշտոնական տվյալների` Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման վրա կծախսվի ավելի քան 20 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---