Պուտինն ու Ահմադինեջադը պայմանավորվել են հետագայում ևս զարգացնել ռուս-իրանական համագործակցությունը

Պուտինն ու Ահմադինեջադը պայմանավորվել են հետագայում ևս զարգացնել ռուս-իրանական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ կայացել է շաբաթ օրը իրանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում են Կրեմլի մամլո ծառայությունից:

«Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեջադը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ռուս-իրանական համագործակցության առաջադիմող զարգացումը: Զրույցի ընթացքում նշվել են պետությունների ղեկավարների հետագա կապերի հեռանկարային ծրագրերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում են մամլո առայությունից, ԻԻՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---