Տպագրվել են ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների զեկույցները և դասախոսությունները

Տպագրվել են ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների զեկույցները և դասախոսությունները

PanARMENIAN.Net - Լույս է տեսել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել 2011թ. նոյեմբերի 21-25-ին Երևանում կայացած կոնֆերանսի դասախոսությունները և երիտասարդ աստղագետների զեկուցումները:

Խմբագիրներն են Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը և Նիկոլայ Սամուսը: Դասախոսությունները և զեկուցումները ռուսերեն կամ անգլերեն են, իսկ նրանց ամփոփագրերը` միաժամանակ այդ երկու լեզուներով:

Նախորդ տարի կայացած կոնֆերանսը նվիրված էր Յու. Գագարինի առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին և կրում էր «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել էին 52 աստղագետներ և ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Տաջիկստանից, ինչպես նաև Ֆրանսիայից:

Այն կազմակերպել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության և Միջազգային համագործակցության զարգացման ընկերության հետ համատեղ` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանավորությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---