Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորենա ԿԱԺՀ կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն անթույլատրելի են համարում

Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորենա ԿԱԺՀ կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն անթույլատրելի են համարում

PanARMENIAN.Net - Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորենա ԿԱԺՀ կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն անթույլատրելի են համարում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Կորեայի Հնարապետության նախագահը` Պեկինում Ճապոնիայի վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո:

Հարկ է նշել, որ մի շարք ԶԼՄ-ներ, հղելով հարավկորեական հետախուզական ծառայություններին, ավելի վաղ հաղորդել էին, որ Պհենյանը պատրաստվում է իրականացնել հերթական ստորգետնյա միջուկային փորձարկումները:

Հյուսիսային Կորեան 2005-ին իրեն հայտարարել էր միջուկային գերտերություն: 2006-ին և 2009-ին ԿԱԺՀ-ն իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ, որոնք դժգոհություն էին առաջացրել միջազգային հանրության շրջանում: Ի պատասխան ԿԱԺՀ գործողությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ը մի շարք որոշումներ է կայացրել` պահանջելով դադարեցնել միջուկային ոլորտում ծավալվող գործունեությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---