Լիբիայում բանակը կրակ է բացել սիրիական ընդդիմության կողմնակիցների ուղղությամբ

Լիբիայում բանակը կրակ է բացել սիրիական ընդդիմության կողմնակիցների ուղղությամբ

PanARMENIAN.Net - Լիբիական բանակի զինծառայողները Տրիպոլիում կրակ են բացել իսլամիստ ցուցարարների ուղղությամբ, հաղորդում է Ֆրանս Պրեսսը: Երիտասարդ իսլամիստները, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը, շաբաթ հավաքվել են բողոքի ակցիան անցկացնելու: Ցուցարարներն ուղղվել են սիրիական սոցիալական ազգայնական կուսակցության տեղական բաժանմունք, որի ղեկավարությունն աջակցում է պաշտոնական Դամասկոսի գործողություններին; Այդ ընթացքում զինծառայողները կրակ են բացել ցուցարարաների ուղղությամբ:

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---