ՈՐՊԵՍ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՒՄԸ10 հունիսի 2004 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Որպես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) փակման մրցունակ տարբերակ Հայաստանը դիտարկում է նաեւ նոր ԱԷԿ-ի կառուցումը: Այդ մասին երեկ լրագրողներին է հայտարարել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով երկրում այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու մասին եվրոպական կառույցների առաջարկները: Ընդ որում նա հաստատել է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, ըստ որի հայկական ԱԷԿ-ը կգործի այնքան ժամանակ, մինչեւ կգտնվեն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը: «Եվրամիությունը երբեք չի հայտարարել, որ դեմ է նոր ատոմակայանի կառուցմանը» - ընդգծել էնախարարը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «բնականաբար, եթե այդքան փող են դնում, պետք է պնդեն, որ ոչ թե նոր ատոմակայան կառուցվի, այլ ստեղծվեն էներգիայի այլ աղբյուրներ»: Մովսիսյանը գտնում է, որ դրա համար կպահանջվեն լուրջ միջոցներ եւ բավական ժամանակ: Նրա գնահատմամբ, դա կարժենա մոտ 1 մլրդ դոլար: Երբ տեսանելի կդառնան այդ ֆինանսավորման հավանական աղբյուրները, ըստ այդմ էլ կկարողանանք խոսել ԵԽ-ի պահանջների կատարման ժամկետների մասին, ասել է նախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |