Միտտ Ռոմնին դեմ է միասեռ ամուսնություններին` համարելով, որ «ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև հարաբերություն է»

Միտտ Ռոմնին դեմ է միասեռ ամուսնություններին` համարելով, որ «ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև հարաբերություն է»

PanARMENIAN.Net - ՌԲԿ-ն գրում է, որ ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները կարող են վերածվել ամերիկյան սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարի: Պահպանողական հայացքների տեր քաղաքական գործիչ Միտտ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր չէ ճանաչել միասեռ ամուսնությունների օրինականությունը: Նա ընդգծել է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև հարաբերություն է:

Միանշանակորեն հերքելով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների թույլատվության հնարավորթյունը, Ռոմնին, այնումաենայնիվ, հայտարարել է, որ հոմոսեքսուալ զույգերը պետք է որոշ իրավունքներ ունենան, մասնավորապես` որդեգրման:

2012թ մայիսի 10-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման բացահայտ կերպով կողմ է հանդես եկել միասեռ ամուսնություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---