ԿԸՀ ամփոփել է ընտրությունների արդյունքները

ԿԸՀ  ամփոփել է ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում ամփոփել է ընտրության արդյունքները և որոշում ընդունել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասի։ Ըստ այդ որոշման, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր, «Ժառանգությունից»` 5,

«Հայ Ազգային կոնգրեսից»` 7, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից` 5, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40, իսկ «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր:

ԿԸՀ-ն այս որոշումը կայացրել է հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ստացված դիմում–բողոքների քննարկաման արդյունքում կայացված որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները և այլն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---