
Կայացել է Հայաստանի առաջնության 8-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակը 16 միավորով շարունակում է գլխավորել «Միկան», որը 2:1 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ:
Երկրորդ տեղում 13 միավորով «Գանձասարան» է, որը նվազագույն հաշվով հաղթել է «Արարատին»: Եռյակը եզրափակում է «Իմպուլսը», որը ևս ունի 13 միավոր: Դիլիջանի ակումբը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Բանանցի» հետ:
8-րդ տուրում խաղաղ ելք է ունեցել նաև «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումը, թիմերին հաջողվել է խփել մեկական գնդակ: Հայաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 20-ին: