14 մայիսի 2012 - 10:57 AMT
2012թ առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ գործարանը տվել է 2 տոկոսով ավել արտադրանք

2012թ առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ գործարանը տվել է 600 տոննա արտադրանք, ինչը 2 տոկոսով գերազանցել է ծրագրված ցուցանիշը:

Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով, հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 5897 տոննա ֆոլգա, ինչը 0.5 տոկոսով կամ 30 տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2012թ առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումների ծավալից ԱՐՄԵՆԱԼ-ին բաժին է հասնում 5.5 տոկոս;

Հաշվետու շրջանում գործարանը պետբյուջեին վճարել է 299.2 մլն դրամի չափով հարկեր, ինչը գրեթե 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ը սոցիալական ապահովագրության հիմնադրամ է ներդրել 67.6 մլն դրամ (5,1% աճ), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: