
Մայիսի 12-16-ը, առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին մարզերի զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ինչպես հայտնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում այս ժամանակահատվածում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ: