14 մայիսի 2012 - 11:21 AMT
Դավիթաշենի կամրջից ցած նետվածի ինքնությունը դեռեւս պարզված չէ

Երեկ` մայիսի 13-ին, ժամը 16.35-ին ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին ցած է նետվել կամրջից և տեղում մահացել: Ինչպես PanARMENIAN.Net- ի թղթակցին հայտնում են ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից` դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, որը ժամը 17.30-ի սահմաններում դուրս է բերել դիակը մահվան վայրից, այնուհետև հանձնել համապատասխան մարմիններին: Քաղաքացու անձը դեռ պարզված չէ։