
Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի դիմաց «Բոգդան» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա Արմեն Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության փոխանցմամբ` նույն օրը, ժամը 17.40-ին, Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: