14 մայիսի 2012 - 13:29 AMT
Ստամբուլի մարզադաշտում անկարգություններ են եղել «Ֆեներբախչեի» և «Գալատասարայի» խաղից հետո

Ստամբուլի մարզադաշտում «Ֆեներբախչեի» երկրպագուները «Գալատասարայի» հետ խաղից հետո անկարգություններ են հրահրել: Պատճառն այն էր, որ խաղի արդյունքում «Գալատասարայը» դարձել էր երկրի չեմպիոն:

Նրանք կոտրել են պլաստմասե նստարանները և դրանք նետել ոստիկանների վրա` խաղի ավարտից անմիջապես հետո: Այն մասին, թե ովքեր են լրջորեն վնասվել, չի հաղորդվում, հայտնում է analitika.at.ua-ն:

Երկրպագուները անկարգությունները շարունակել են նաև մարզադաշտից դուրս: