14 մայիսի 2012 - 13:18 AMT
Մասաչուսեթսում կբացվի հայկական գրքերի ցուցահանդես

Մայիսի 20-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) բացվելու է հայկական տպագիր գրքի ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱՄՆ-ից, ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 30-ը, և նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:

Ցուցահանդեսի նպատակն է նաև այցելուներին ներկայացնել հայ գրականությունն ու այբուբենը, ձեռագրերը, հայ գրատպությունն ամբողջ աշխարհում, դրանց բազմազանությունը: