11 հունիսի 2004 - 21:47 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՖՈՆԻ ՉԱՓՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ
Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները այցելել են Հայաստանի հետ սահմանը եւ ճառագայթային ֆոնի չափումներ անցկացրել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նրանք վերցրել են հողի նմուշներ, որոնք պետք է ուսումնասիրվեն լաբորատոր պայմաններում` ճառագայթման աստիճանը ճշտելու նպատակով: Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի գլխավոր խորհրդական Օզեր Օզերդեմի խոսքերով` գործողության նպատակը Հայկական ատոմակայանից ճառագայթման հնարավոր արտահոսքի ուսումնասիրումն է: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին թուրքական Իգդիր նահանգի ղեկավարությունը հայտարարել էր Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին եւ սկսել ստորագրություններ հավաքել այդ պահանջի տակ: